Լանա Դել Ռեյը ՝ Maxim ամսագրի շապիկին

16:12   22 նոյեմբերի, 2014

Հայտնի երգչուհի Լանա Դել Ռեյը դարձել է Maxim ամսագրի նոր դեմքը։

29-ամյա երգչուհու անկեղծ ֆոտոշարքը հայտնվել է Maxim ամսագրի էջերին։ Բացի լուսանկարվելուց, նա նաեւ հարցազրույց է տվել այս պարբերականին։

Երգչուհին տեղեկացրել է, որ Քալիֆոռնիայից տեղափոխվել է Նյու Յորք։

«Ես սիրահարվել էի Նյու Յորքին։ Ես հիացած էի այդ քաղաքի պատմությամբ ու մշակույթով։ Նյու Յորքի մթնոլորտը ստիպում էր ինձ ստեղծագործական նոր հաջողություններ ունենալ եւ առաջ շարժվել»։

Ի դեպ, երգչուհին նշել է նաեւ, որ հանդիսատեսը նրա արվեստին սկսել է ավելի լուրջ վերաբերել այն բանից հետո, երբ նա իր մազերը մուգ գույնով է ներկել։

«Ես չգիտեմ թե ինչու, բայց երբ իմ մազերն ավելի մուգ դարձան, մարդիկ իսկապես սկսեցին ավելի լուրջ վերաբերել իմ մատուցած երաժշտությանը»։

Լանան ֆոտոշարքից մի լուսանկար է տեղադրել Instagram-ում։

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE