Քեթի Փերին Ավստրալիայում վիճել է պապարացիների հետ

17:17   22 նոյեմբերի, 2014

Քեթի Փերին իր Prismatic World Tour համերգային շրջագայությունների շրջանակներում մեկնել է Ավստրալիա։ 30-ամյա երգչուհին որոշել է հանգստանալ տեղի լողափերից մեկում։ Սակայն պարզվել է, որ պապարացիները հետեւել են նրան եւ ցանկացել են հայտնի աստղին բիկինիով լուսանկարել, հայտնել է News.com.au-ը։

Ահա թե ինչ է Փերին գրել ավստրալական ԶԼՄ-ների մասին։

«Խոսքս ուղղում եմ ավստրալական մամուլին. դուք պետք է ամաչեք ձեր պապարացիների քաղաքավարության համար, քանի որ նրանք ոչ ամոթ, ոչ հարգանք, ոչ էլ խիղճ ունեն. մարդկային ոչ մի արժեք։

Այսօր մի շարք տղամարդիկ հետեւում էին ինձ հենց այ պահին, երբ ես փորձում էի զբոսնել լողափով։ Այդ մարդիկ այդպես էլ հանգիստ չթողեցին ինձ՝ չնայած ես խնդրեցի նրանց։ Անցորդներն անգամ փորձում էին օգնել ինձ, բայց միեւնույնն է, նրանք շարունակում էին լուսանկարել ինձ ու ծիծաղել ինձ վրա։ Պապարացիներն ինձ անգամ «գործարք» առաջարկեցին. եթե ես թույլ տայի նրանց լուսանկարել ինձ բիկինով, ապա պապարացիները կհեռանային։

Սա գարշելի է պարզապես։ Այսպես ՉԻ ԿԱՐԵԼԻ վարվել, հատկապես այն դեպքում, երբ մարդը չի ցանկանում, որ իրեն լուսանկարեն։ Ես ԵՐԲԵՔ գործարք չեմ կնքի պապարացիների հետ»,-հայտարարել է երգչուհին։

.



© NEWS.am STYLE