Քիմ Քարդաշյանը երկրորդ երեխան կունենա փոխնակ մոր միջոցով

22:10   22 նոյեմբերի, 2014

Քիմ Քարդաշյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է երկրորդ երեխան ունենալու ցանկության մասին։ Սակայն հայտնի աստղը պատրաստ չէ փչացնել իր կազմվածքը։ Հետեւաբար, Քիմը մտադիր է այս հարցում դիմել փոխնակ մոր օգնությանը, ով Քանիե Ուեսթին երկրորդ երեխան կպարգեւի։

«Քանի որ Քիմը մեծ ջանքերի շնորհիվ է կարողացել վերականգնել իր կազմվածքի գեղեցկությունն ու ազատվել ավելորդ քաշից, նա ընկերներին հայտնել է, որ իր երկրորդ երեխան կունենա փոխնակ մայրը»,- ասել է աստղին մոտ կանգնած աղբյուրը։

Աղբյուրը՝ Life and Stylemag.com



© NEWS.am STYLE