Հիանալի նկարներ մաքուր թղթի վրա

22:07   24 նոյեմբերի, 2014

Գերմանացի նկարիչ Սայոն Շուբերտը հիանալի նկարներ է ստեղծում բացարձակ մաքուր թղթի վրա՝ առանց երփներանգ մատիտներ կամ գունանյութեր օգտագործելով։ Շուբերտի աշխատանքների եռաչափ էֆեկտը, որը կարելի է դիտել ու տեսնել երեք մետր հեռավորությունից, նա ստանում է սպիտակ կտավները ծալելու, սեղմելու եւ թեքելու միջոցով։

Հեռվից նայելով ՝ դրանք սպիտակ ուղղանկյուն կտավի կամ պաստառի տեսք ունեն, բայց տաղանդավոր նկարչի աշխատանքի արդյունքում այնպիսի գծեր, անկյուններ ու անգամ   շրջանակներ են ստեղծվում, որոնք սովորական թուղթը դարձնում են արվեստի գործ։

Ճիշտ լուսավորման դեպքում դիտողի առաջ բացվում է մի անսպասելի, գեղեցիկ տան տեսարան՝ իր բոլոր աստիճաններով, առաստաղներով, միջանցքներով եւ մեծ հայելիներով։

Ի դեպ, իր գործերը ստեղծելիս Սայմոն Շուբերտը, ում ստեղծագործական կյանքի ու աշխատանքների վրա իր մեծ ազդեցությունն է ունեցել Սամուել Բեքեթը, տաղանդավոր նկարիչը բարձրացնում է այնպիսի էական ու հավերժական թեմաներ, ինչպիսիք են միայնությունը, մեկուսացումը, մենությունը եւ կորուստը։

 

Աղբյուրը՝ kulturologia.ru



© NEWS.am STYLE