Ինչո՞վ են կատուները տարբերվում շներից

22:11   26 նոյեմբերի, 2014

Կան տներ, որտեղ ապրում են եւ կատուներ, եւ շներ, ու նրանց հաջողվում է «յոլա գնալ» իրար հետ։ Իհարկե, կատուների եւ շների միջեւ շատ տարբերություններ  կան, բայց մենք ցանկանում ենք ներկայացնել առավել կարեւորները։

Այս կենդանիները խոսում են լրիվ տարբեր լեզուներով։ Օրինակ, երբ շունը շարժում է իր պոչը, նշանակում է, որ նա ցանկանում է ընկերանալ ձեզ հետ. դա ընկերասիրության նշան է։ Ւսկ երբ կատուն է սկսում շարժել իր պոչիկը, ապա ավելի լավ է հանգիստ թողնել նրան։

Գաղտնիք չէ, որ կատուները խորամանկ, բայց փափուկ ու ալարկոտ կենդանիներն են, իսկ շները՝ չարաճճի, անհանգիստ ու եռանդուն։ Քանի որ եւ կատուները, եւ շներն ունեն իրենց բնորոշ հատկությունները, հետեւաբար, մենք երկուսին էլ սիրում ենք, բայց յուրովի։

Նկարիչ Bird Born-ը ստեղծել է հետաքրքիր պատկերներ, որոնք ցույց են տալիս կատուների եւ շների միջեւ եղած տարբերությունը։

 

Աղբյուրը՝ Adme.ru



© NEWS.am STYLE