«Հայաստանի ձայնը-3». Եվա Ռիվասն արտասվելով ընտրեց իր թիմի վերջին մասնակցին

10:16   23 նոյեմբերի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում է հետեւել «Հայաստանի ձայնը-3» նախագծի ընթացքին: Նախագծում մեկնարկել է մենամարտի փուլը, երբ միեւնույն մարզչի երկու մասնակիցները դուետ են կատարում, որի արդյունքներով տվյալ մարզիչը որոշում է, թե ում է թողնում նախագծում:

Մենամարտի վերջին օրն իրենց դուետով ցնցեցին Եվա Ռիվասի թիմի տղաները՝ Վահե Ալեքսանյանը եւ Գրիգոր Դավթյանը: Նրանց ելույթից հետո Եվան արտասվելով խոստովանեց, որ չի կարողանում ընտրել նրանցից որեւէ մեկին, սակայն, ի վերջո, նախագծում մնաց Վահե Ալեքսանյանը:



© NEWS.am STYLE