«Հայաստանի ձայնը-3». Հայկոն ցանկություն հայտնեց դուետ ձայնագրել իր մասնակցի հետ

13:26   23 նոյեմբերի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում է հետեւել «Հայաստանի ձայնը-3» նախագծի ընթացքին: 

Մենամարտ փուլի վերջին օրը Հայկոյի թիմից դուետով հանդես եկան իսպանացի Դեւիդ Ռոդրիգեսն ու Էլինա Մարգարյանը: Նրանք կատարեցին «Amor Gitano» հիթը, որից հետո Հայկոն ասաց, որ կցանկանար Էլինայի համար երգ գրել ու դուետ ձայնագրել նրա հետ:

«Ես շատ կցանկանայի այդ երգը քեզ հետ երգել դուետով: Միգուցե ուրիշներին թվա, թե մենք ամեն օր դրա մեջ ենք, բայց իմ սիրելի կինն ինձ ամեն օր համոզում է, ես չեմ համաձայնվում: Ես, որպես երաժիշտ, պետք է շատ ցանկանամ, որ ինչ-որ մեկի հետ դուետ երգեմ, եւ դա դու ես»,-նշեց Հայկոն՝ հավելելով, որ կցանկանար մրցույթում աշխատել այլ մշակույթի հետ, այդ իսկ պատճառով նա ընտրեց իսպանացի Ռոդրիգեսին:

Էլինան, սակայն, նույնպես մնաց նախագծում: Մարզիչներից Սոնան, ով միակն էր, որ հնարավորություն ուներ այլ մարզչից մասնակից խլելու, Էլինային տարավ իր թիմ:



© NEWS.am STYLE