«Հայաստանի ձայնը-3». Հայկոն Արմեն Մարտիրոսյանի մասնակցին խոստացավ «հասցնել մինչեւ վերջ»

16:21   23 նոյեմբերի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում է հետեւել «Հայաստանի ձայնը-3» նախագծի ընթացքին: 

Մենամարտ փուլի վերջին օրը Արմեն Մարտիրոսյանի թիմից դուետով հանդես եկան Ռիմա Փարսյանը եւ Նարեկ Ներսիսյանը:

Նրանց կատարումից հետո Հայկոն ասաց, որ այս ելույթից հետո սկսելու է երկրպագել Ռիմային եւ ամեն ինչ անելու է, որ նա «հասնի մինչեւ վերջ»: Եվա Ռիվասն իր նախապատվությունը տվեց Նարեկին, սակայն Արմեն Մարտիրոսյանը նախագծում թողեց Ռիմա Փարսյանին:



© NEWS.am STYLE