Բեյոնսեի նոր տեսահոլովակը «ցնցել է» Youtube-ը

14:32   24 նոյեմբերի, 2014

Հայտնի երգչուհի Բեյոնսեն ներկայացրել է «7/11» երգի հիման վրա նկարահանված իր նոր տեսահոլովակը։ Առանց որեւէ անոնսի համացանցում հայտնված այս տեսահոլովակն արդեն մոտ քսան միլիոն դիտում է հավաքել։

«7/11»-ը  ներառվելու է Beyonce Platinum Edition ալբոմի մեջ, որտեղ բացի այս երգից, կընդգրկվեն եւս երկու պրեմիերա, ինչպես նաեւ հին երգերի նորացված ու մշակված տարբերակներ։

Տեսահոլովակում Բեյոնսեն ներկայացել է գլամուրային կնոջ կերպարով. աստղը երգում, պարում եւ զվարճանում է իր ըներուհիների հետ։



© NEWS.am STYLE