ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   24 նոյեմբերի, 2014

ԽՈՅԵՐ

Այսօր ձեզ հեշտ չի լինի դիմել ինչ-որ պատասխանատու քայլի, սակայն դա անելը պարզապես անհրաժեշտ է, քանի որ, հակառակ դեպքում, ձեր անձնական կյանքում կարող են բավականին լուրջ խնդիրներ առաջանալ, իսկ դրանք լուծելը անհնար կլինի: 

ՑԼԵՐ 

Այսօր սիրելին չի ցանկանա ձեզ իր կողքից մեկ րոպեով անգամ բաց թողնել: Բանը կարող է հասնել անգամ հիստերիայի: Որպեսզի խուսափեք դրանից, դուք պետք է միանգամից հայտնեք ձեր տեսակետը կամ էլ տեղի տաք: Ընտրությունը ձերն է:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր դուք պետք է հիշեք այն մասին, որ ձեր սիրելին, որքան էլ զուսպ լինի, երկաթից չէ, իսկ դա նշանակում է, որ մի օր նա էլ կարող է կոտրվել, եւ դուք այլեւս չեք ունենա հուսալի հենարան եւ պաշտպան: Սա նշանակում է, որ ուժեղ լինելու հերթն այժմ ձերն է, իսկ նրան ժամանակ է պետք ամրանալու եւ հանսգտանալու համար:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք ստիպված կլինեք վերանայել կյանքի հանդեպ ձեր հայացքները: Ձեր անձնական կյանքում ինչ-որ իրադարձություն ձեր հայացքները գլխիվայր շուռ կտա, եւ դուք ստիպված կլինեք կամ համակերպվել, կամ էլ շտապ ինչ-որ բան փոխել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելին ամեն կերպ կցանկանա բարձրացնել ձեր կրթական մակարդակը: Այդ նպատակով նա ձեզ խորհուրդ կտա կարդալ ինչ-որ հետաքրքիր գիրք, կհրավիրի թատրոն կամ կինո: Ամենայն հավանականությամբ, նա կկարողանա դա կազմակերպել հետաքրքիր կերպ եւ առանց պարտադրանքի:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր շատ կցանկանաք ձեր սիրելիի աչքերում լինել միակը, լավագույնն ու անկրկնելին: Դա հեշտ չի լինի, սակայն դուք գլուխ կհանեք: Կարեւորը, որպեսզի սիրելին տա ձեր ակնկալած արձագանքը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր արժե սիրելիի նկատմամբ ավելի ուշադիր լինել: Միգուցե դուք նրա մեջ այնպիսի բան տեսնեք, որը կստիպի ձեզ սիրել նրան էլ ավելի շատ կամ էլ փախչել նրանից հեռու:

ԿԱՐԻճՆԵՐ

Օգնեք ձեր սիրելիին իր գործերի մեջ, անգամ եթե նա ձեզ այդ մասին չի խնդրում: Իհարկե, պետք չէ նրան հանել իր աշխատասեղանի մոտից եւ ամբողջ աշխատանքն անել ինքնուրույն, սակայն եթե իմանաք այնպիսի ինֆորմացիա, որը նրա համար օգտակար կլինի, ապա արժե նրան անմիջապես հայտնել այդ մասին: Սիրելին կգնահատի դա:  

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ ձեր բոլոր դժվարություններն անցյալում են եւ կարելի է թուլանալ: Եվ քանի որ սիրելին շատ էր անհանգստանում ձեր համար, ապա նա նույնպես կհանգստանա այսօր: Սա կարելի է շատ գեղեցիկ եւ ռոմանտիկ ընթրիքով նշել:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր կարեւոր է ճիշտ հարցեր տալը, իսկ կկարողանաք դուք ստանալ պատասխան, թե ոչ, այդքան էլ կարեւոր չէ: Իսկ եթե այդ պատասխանը ձեզ դուր չգա, ավելի լավ է մոռանաք այդ մասին: Չի բացառվում, որ դա սխալ պատասխան լինի, եւ դուք սիրելիի հետ դրա արդյունքում տուժեք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր ամենաթարմ մտքերը ձեզ կայցելեն մաքուր օդում, այնպես որ, եթե ցանկանում եք ինչ-որ մեկի վրա տպավորություն գործել, ապա ավելի լավ է անեք դա բնության գրկում:

ՁԿՆԵՐ 

Այսօր սիրելին իրեն մտամոլոր եւ միայնակ կզգա: Նա չի հասկանա, թե ինչ է կատարվում նրա հետ եւ ուր է գլորվում իր աշխարհը: Ձեր ուժերում է կարգավորել նրա կյանքի ընթացքը, վերադարձնել նախկին գույները, իսկ միգուցե դրանք դարձնել ավելի վառ ու հագեցած:

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE