Ի՞նչ հագնել այսօր

10:19   24 նոյեմբերի, 2014

Բարի աշխատանքային երկուշաբթի բոլորին: Ահա եւ սկսվեց հերթական շաբաթը, եւ մենք շարունակում ենք ներկայացնել հագուստի նորաձեւ համադրությունների տարբերակներ՝ յուրաքանչյուր օրվա համար:

Look N1

Անչափ ոճային կերպար է, որով կարող եք սկսել աշխատանքային երկուշաբթին: Վանդակավոր եւ զոլավոր նախշերը միշտ արդիական են, էլ չեն խոսքում մատիտ շրջազգեստի մասին: Այնպես որ, ընտրելով նմանատիպ տարբերակ, հաստատ չեք փոշմանի:

Look N2

Եվս մեկ նմանատիպ լուք: Կոշիկներն, ի դեպ, կարող եք փոխարինել առավել տաք տարբերակով:

Look N3

Աշնանային եւս մեկ ռոմանտիկ ու ոճային կերպար, որով կարող եք մասնակցել ինչպես գործնական, այնպես էլ ոչ գործնական միջոցառումների:

Look N4

Իսկ սա առօրյա լուք է, որը չի հոգնեցին եւ չի ձանձրացնի ձեզ:

Look N5

Սպորտային եւ դասական ոճերի այս համադրությունն էլ դուր կգա համարձակ աղջիկներին: Իսկ թե որտեղ կրել այն, որոշեք ինքներդ:



© NEWS.am STYLE