Քիմ Քարդաշյանը զվարճանում է ԱՄԷ-ում

13:05   24 նոյեմբերի, 2014

Գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը մեկնել է ԱՄԷ՝ իր նոր օծանելիքը ներկայացնելու համար։ Հայտնի աստղը Twitter-ում նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցից հստակ երեւում է, թե ինչպես է նա իր ժամանակն անցկացնել Դուբայում։

Լուսանկարներից մեկում Քիմը սպիտակ զգեստով զվարճանում է քաղաքի գիշերային ակումբներից մեկում։  

Իսկ հետո Քիմն ու իր ընկերները գնացել են իտալական Cipriani-ի ռեստորան։

Այնուհետեւ աստղը ժամանակն անցկացրել է անապատի ավազաթմբերում։

Լուսանկարներից մեկում ռեալիթի-շոուի աստղը ուղղաթիռով թռչել է աշխարհի ամենաբարձր երկնաքերի՝ «Բուրջ Խալիֆայի» կողքով։

Եվ մինչ հայտնի աստղը զվարճանում է Դուբայում, այդ ընթացքում նրա դստերը խնամում է Քրիս Ջեները՝ Քիմի մայրը։



© NEWS.am STYLE