Ռիհանան զարմուհու հետ Բարբադոսում

13:37   24 նոյեմբերի, 2014

Ռիհանան հավանաբար որոշել է հանգստանալ եւ գնացել է իր հայրենի Բարբադոս։ Առաջին հերթին 26-ամյա երգչուհին մի նոր լուսանկար է տեղադրել Instagram-ում իր զարմուհուն՝ Մադջեսի հետ։

Սակայն, հանգստանալուց ու ընտանիքի անդամներին տեսնելուց բացի, Ռիհանան գնացել է նաեւ Բրիջթաունի Queen Elizabeth Hospital հիվանդանոց։

Ռիհանան 2012թ-ին բարեգործական ակցիա էր կազմակերպել, որի շրջանակներում մոտ երկու միլիոն դոլար գումար էր հավաքել այս հիվանդանոցի ֆոնդի համար եւ այժմ որոշել է տեսնել, թե ինչպես են ծախսվել այդ գումարները։

Ի դեպ, պետք է նշել, որ այս նույն հիվանդանոցի օնկոլոգիայի բաժանմունքը կրում է Ռիհանայի տատիկի անունը, ով մահացել է 2012թ-ին։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Splash, Instagram



© NEWS.am STYLE