American Music Awards-2014-ի մրցանակակիրները

12:03   24 նոյեմբերի, 2014

Լոս Անջելեսում կայացել է American Music Awards-2014 ամենամյա 42-րդ մրցանակաբաշխությունը։ Արդեն ներկայացրել ենք կարմիր գորգով անցած աստղերին, իսկ այժմ եկեք տեսնենք, թե ովքեր են մրցանակների արժանացել։

«Տարվա արտիստ» անվանակարգում հաղթել է բրիտանական One Direction խումբը, ովքեր այս մրցանակաբաշխության ամենակարեւոր մրցանակին արժանացել են՝ գերազանցելով անգամ Բեյոնսեին, Քեթի Փերիին եւ Ֆարել Ուիլյամսին։ Բացի այդ, խումբը նաեւ արժանացել է «լավագույն  փոփ/ռոք խումբ մրցանակին», իսկ նրանց Midnight Memories ձայնասկավառակը հաղթել է նաեւ «տարվա լավագույն փոփ/ռոք ալբոմ» անվանակարգում։

Իգի Ազալեան հաղթել է միանգամից երկու անվանակարգում. նրա The New Classic ալբոմը ճանաչվել է «տարվա լավագույն ռեփ/հիփ-հոփ ալբոմ», իսկ նա՝ «լավագույն ռեփ/հիփ-հոփ կատարող»՝ առաջ անցնելով Էմինեմից եւ Դրեյքից։

«Լավագույն փոփ/ռոք» տղա-կատարող է դարձել բրիտանացի Սեմ Սմիթը, իսկ նույն անվանակարգում լավագույն կին կատարող է դարձել Քեթի Փերին։  «Լատինո» ոճում բացարձակ հաղթանակ է տարել Էնրիկե Իգլեսիասը։

Բեյոնսեն ճանաչվել է «տարվա լավագույն R&B եւ սուլ ժանրերի կատարող» իսկ նրա “Beyonce” ալբոմը ճանաչվել է «լավագույն R&B եւ սուլ ժանրերի ալբոմ»։

  

Աղբյուրը՝ etonline.com




© NEWS.am STYLE