Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա Ջոնսը 7.5 միլիոն դոլարով վաճառել են իրենց Նյու Յորքի տունը

15:07   24 նոյեմբերի, 2014

Հոլիվուդյան հայտնի աստղեր Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա Ջոնսը, 7.5 միլիոն դոլարով վաճառել են իրենց Նյու Յորքի տունը, հայտնել է Los Angeles Times-ը։

Զույգն այս առանձնատունը 5 միլիոն դոլարով գնել էր 2010թ-ին։ Նրանք որոշել են վաճառել այս առանձնատունն այն բանից հետո, երբ նրանք նոր անշարժ գույք են գնել հենց այդ նույն շրջանում։

Ի դեպ, առանձնատունն ունի վեց ննջասենյակ ու վեց լողասենյակ, պտղատու այգի, սպա-սրահ, լողավազան եւ մարզասրահ։



© NEWS.am STYLE