Ալլա Պուգաչովան առաջին անգամ ցույց է տվել դստերը

15:36   24 նոյեմբերի, 2014

Անդրեյ Մալախովի «Сегодня вечером» հաղորդման ժամանակ, որը նվիրված էր հայտնի երգահան Իգոր Նիկոլաեւի հոբելյանին (նա դարձել է 55 տարեկան), ելույթ է ունեցել նաեւ Ալլա Պոգաչովան, ով արդեն երկար տարիներ համագործակցում է հայտնի երգահանի հետ, եւ նրանք շատ մտերիմ ընկերներ են։

«Իմ եւ Մաքսիմի դուստրը՝ Լիզան, ողջունում է իր կնքահորը», -ասել է Ալլա Պուգաչովան, ինչից հետո էկրաններին հայտնվել է փոքրիկ Լիզայի լուսանկարը։ Ճիշտ է, լուսանկարում երեխայի աչքերը լղոզված են, բայց լրագրողները աղջկան նմանեցրել են իր աստղային մայրիկին։

Ի դեպ, Ալլա Պուգաչովան ու Մաքսիմ Գալկինը մշտապես նախընտրել են հեռու պահել իրենց երեխաներին հետաքրքրասեր մարդկանցից։

 

 

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE