Մադոննան սիրավեպ է սկսել հայտնի երգչի հետ

16:36   24 նոյեմբերի, 2014

Աշխարհահռչակ երգչուհի Մադոննան հանդիպում է գերմանացի օպերային երգիչ, տենոր Յոնաս Կաուֆմանի հետ։

Ինչպես հայտնել է Sunday Telegraph-ը՝ նրանք ծանոթացել են Լոնդոնում, երբ Մադոննան նրան հրավիրել է իր նոր ալբոմի շնորհանդեսին։ Ի դեպ, Կաուֆմանը ապրիլին է ամուսնալուծվել կնոջից՝ օպերային երգչուհի Մարգարետ Յոսվիգից, իսկ Մադոննան այս տարվա սկզբին իր հարաբերությունները խզել է հայտնի պարող Թիմոր Սթեֆանսոնի հետ։

Նշենք, որ Մադոննայի նոր ընտրյալը՝ Յոնաս Կաուֆմանը, տարբերվում է նրա մյուս սիրեցյալներից, քանի որ նա տարիքով ավելի մեծ է, մի քան Մադոննան։ 



© NEWS.am STYLE