Հայտնի էքստրասենս Կաշպիրովսկին 75 տարեկանում բաժանվել է կնոջից

18:17   24 նոյեմբերի, 2014

Սովետական ժամանակաշրջանում մեծ ճանաչում ձեռք բերած Անատոլի Կաշպիրովսկին ամուսնալուծվել է իր կնոջից 22 տարի համատեղ ապրելուց հետո։

 Լրագրողները պարզել են, որ Անատոլի Կաշպիրովսկին իր կնոջից՝ Վալենտինայից, բաժանվել է իր փառքի գագաթնակետին հասնելու ժամանակ։ Զույգի հարազատները պատմել են, որ Կաշպիրովսկու ելույթների պատճառով նրանք շատ հազվադեպ են միմյանց հետ հանդիպել, հետեւաբար նրանք ամուսնալուծվել են, ինչից հետո հայտնի էքստրասենսը սկսել է հանդիպել 20-ամյա Իրինայի հետ, ով մշտապես ներկա է եղել իր սեանսներին։ Արդյունքում,1992թ-ի դեկտեմբերի 24-ին Կաշպիրովսկին ամուսնանում է իր երկրպագուհու հետ։

Սակայն նրանց երջանկությունը երկար չի տեւում, քանի որ 2005թ-ից ամուսինները միասին չեն եւ ապրում են տարբեր երկրներում։ Պարզվել է, որ մի քանի ամիս առաջ 75-ամյա էքստրասենսը, ով այժմ ապրում է Չեխիայում, պաշտոնապես ամուսնալուծվել է կնոջից 22 տարի համատեղ կյանքից հետո։

։

 

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE