Անջելինա Ջոլին իր ֆիլմի սցենարը դաջել է կրծքին

17:42   24 նոյեմբերի, 2014

Անջելինա Ջոլին իր մարմինը զարդարել է նոր դաջվածքով։ Լեգենդար լուսանկարիչ Մարիո Տեստինոն իր Instagram-ի պաշտոնական էջում մի նոր լուսանկար է տեղադրել, որտեղ հոլիվուդյան հայտնի դերասանուհին տեքստ է դաջել իր կրծքին։

«Դաջվածքի հիանալի միտք։ Սա նրա «Unbroken» ֆիլմի սցենարն է, որի ռեժիսորը հենց ինքը՝ Ջոլին է»,- այսպես է մեկնաբանել լուսանկարիչը։

Բայց արդյոք Ջոլին իրականում դաջել է այս տեքստն իր մարմնի վրա, թե ոչ, դեռ հայտնի չէ։



© NEWS.am STYLE