Գրիգոր Կյոկչյանի նոր տեսահոլովակի անոնսը

17:58   24 նոյեմբերի, 2014

Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, երգիչ Գրիգոր Կյոկչյանը նոր տեսահոլովակ է նկարահանել, որը կոչվում է «Գնում ենք պարելու»։

«Երգը փոփ հաուս ոճում է, որի հեղինակը ես եմ, գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը, ով հետեւելով ժամանակակից տենդենցներին, ռիթմիկ, կրեատիվ եւ գունեղ գործ է ստացել: Տեսահոլովակի ռեժիսորը Արտյոմ Աբովյանն է, իսկ ոճաբանը՝ Արմեն Գալյանը։ Տեսահոլովակի գլխավոր հերոսուհին Կուբայից Ինդիրա Ռեյեսն է»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասել էր երգիչը։

Այժմ պատրաստ է տեսահոլովակի անոնսը, իսկ պրեմիերան կկայանա շուտով։




© NEWS.am STYLE