Ջոնի Դեպի հարսանիքը հնարավոր է չկայանա դերասանի հարբեցողության պատճառով

13:02   25 նոյեմբերի, 2014

Այո, Ջոնի, դու «քաշվեցիր»։ Վերջերս Հոլիվուդում տեղի է ունեցել Hollywood Film Awards-ի 18-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Այս կարեւոր իրադարձությանը ներկա են եղել հոլիվուդյան մի շարք հայտնի աստղեր, սակայն  բոլորի ուշադրությունը գրավել է Ջոնի Դեպը։ Նախ դերասանը բոլորին ցնցել է, երբ ճոճվելով բեմ է բարձրացել եւ չի կարողացել ոտքի վրա կանգնել։ Մի կերպ հասնելով բարձրախոսին՝ դերասանը հայտարարել է, որ «սա ամենավատ բարձրախոսն է», որը նա երբեւէ տեսել է։ Ելույթ ունենալիս Ջոնը չի կարողացել մինչեւ վերջ ձեւակերպել իր մտքերն ու անընդհատ շեղվել է իր ասածից։

Այս իրադարձությունից Ջոնի հարսնացուն բարկացել է, եւ կարծում է, որ իր ընտրյալը հարբեցողության պատճառով հայտնվել է հիմար իրավիճակում։ Ըստ զույգին մոտ կանգնած աղբյուրի՝ Հերդն այլեւս չի ցանկանում ամուսնանալ նրա հետ։

«Նա պարզապես չի կարող պատկերացնել, որ Ջոնը կարող է նման հիմար իրավիճակում հայտնվել։ Նրա պահվածքը ստվեր է գցում իր հեղինակության վրա, ինչը հիասթափեցրել է  Հերդին»,- ասել է աղբյուրը։

Հայտնի է, որ մինչեւ Էմբերի հետ սիրավեպ սկսելը Ջոնին շատ էր խմում եւ անգամ թմրանյութեր օգտագործում։ Սակայն Հերդի հետ հարաբերությունների ընթացքում նա հանուն իր սիրելի մի որոշ ժամանակ մոռացել էր օղու շշի մասին։

 

Աղբյուրը՝ celebdirtylaundry.com



© NEWS.am STYLE