HELLO! ամսագիրը Երեւանում հյուրընկալվել է Հրանտ Թոխատյանի ընտանիքին

12:35   25 նոյեմբերի, 2014

Ռուսական СТС հեռուստաընկերությունը շուտով ցուցադրելու է «Վերջին Մահիկյանը» ֆիլմի երրորդ եթերաշրջանը, որի գլխավոր դերում սիրված եւ ճանաչված դերասան Հրանտ Թոխատյանն է։ Հենց այս իրադարձության կապակցությամբ HELLO! ամսագիրը հյուրընկալվել է Հրանտ Թոխատյանի ընտանիքին եւ հարցազրույց անցկացրել նրա հետ։

«Երեւանում դերասանն ամենահայտնի ու հարգալից մարդկանցից մեկն է։ Հրանտ Թոխատյանի դեմքը տարածված է ամբողջ Երեւանով մեկ՝ հեռուստաեթերում, պաստառների եւ թատերական աֆիշների վրա»։

-Դուք մի շարք հետաքրքիր նորություններ են պատմում հայկական մշակույթի, հայերի եւ նրանց պատմության մասին։ «Վերջին Մահիկյանը» ֆիլմի աշխատակիցները խորհրդակցու՞մ են ձեզ հետ։

- Այո, բայց նրանք էլ են պատասխանատվությամբ մոտենում իրենց գործին։ Ինձ համար մեծ անակնկալ էր, երբ նկարահանումների ժամանակ բերեցին մեր ազգային քյուֆթան եւ դոլման, որոնք պատրաստել էին նկարահանող խմբի անդամները։ Իհարկե, կարելի էր ավելի հեշտ ճանապարհ ընտրել եւ պատվիրել, բայց նրանք նախընտրել էին ինքնուրույն պատրաստել։ Ինչ վերաբերում է իմ ռուսերեն լեզվին, ապա մենք ի սկզբանե որոշել էինք Կարենի խոսելաձեւին հայկական կոլորիտ փոխանցել, եւ հենց այդ պատճառով նա նման ակցենտով եւ հայկական շեշտադրումներով է խոսում։ Հետեւաբար միշտ չէ, որ ճիշտ ու գրագետ խոսքեր է արտասանում։ Եվ  դա ինձ մոտ շատ հեշտությամբ է ստացվում. սկզբում ես մտածում եմ հայերեն, այնուհետեւ թարգմանում դա ռուսերեն։ Շնորհակալ եմ այս ծրագրի պրոդյուսեր Ռեզո Գիգինեիշվիլիին եւ ռեժիսոր Ակակի Սախելաշվիլիին ինձ նման հնարավորություն տալու համար։ Նրանց շնորհիվ այժմ ես եւս մեկ ընտանիք ունեմ Մոսկվայում։

Հրանտ Թոխատյանն իր ընտանիքի հետ (ձախից աջ). կինը՝ Լուիզան, դուստրը՝ Լիլիթը, որդին՝ Արամն ու նրա հարսնացուն՝ Աշխենը։

- ...Հրանտ, ինչ-որ խոստովանությու՞ն եք ցանկանում անել։

- (Ծիծաղում է)։ Իհարկե, ես խոսում եմ սերիալային ընտանիքիս մասին, քանի որ ֆիլմի բոլոր դերասանների հետ մենք հիանալի ընկերներ ենք։ Իսկ հեռուստասերիալում իմ երեխաներն ուղղակի հրաշք են։ Ես նրանց համարյա սեփական երեխաներիս նման սիրում եմ՝ հատկապես կրտսեր դստերս։ Ի դեպ, փոքրիկ դերասանուհի Լուիզա-Գաբրիելա Բրովինայի հետ մտածել ենք, որ եթե ես չեմ կարող լինել նրա իսկական հայրիկը, ապա կարող եմ լինել կնքահայրը, եւ ես շուտով կդառնամ նրա կնքահայրը։

- Լուիզա, Դուք երիտասարդ ու գեղեցիկ կին եք, մի՞թե չեք խանդում Ձեր ամուսնուն։

- Ես հիանում են նրանով։ Իսկ եթե խանդի զգացում է առաջանում, ապա առաջին հերթին ինձ եմ մեղադրում։ Նշանակում է, որ ինչ-որ բան թերի եմ արել կամ անտեսել եմ ու չեմ կարողացել արդարացնել նրա սպասելիքները։ Հետեւաբար, ես մշտապես աշխատում եմ հոգատար ու ուշադիր լինել ամուսնուս նկատմամբ։



© NEWS.am STYLE