ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   25 նոյեմբերի, 2014

ԽՈՅԵՐ

Այսօր դուք ինքներդ դժվարությամբ կհասկանաք, թե ինչ եք ցանկանում սիրելիին ասել ձեր արտահայտություններով: Ստիպված կլինեք ձեր արարքները եւ խոսքերը հիմավորել ոչ միայն սիրելիի, այլեւ ձեզ համար: Դա ավելի դժվար կլինի, քան դուք կարծում եք:

ՑԼԵՐ 

Այսօր ստիպված եք ընտրություն կատարել կարիերայի, ուսման, առաջընթացի կամ անձնական կյանքի միջեւ: Ընտրությունը հեշտ չի լինի, սակայն եթե ինքներդ այսօր չանեք դա, վաղը ճակատագիրը կանի ձեր փոխարեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Այսօր արժե ամեն հարցում վստահել ձեր ներքին ձայնին եւ սիրելի անձնավորությանը: Ամենայն հավանականությամբ, այդ երկուսը կմտածեն միեւնույն կերպ, սակայն տարաձայնությունների դեպքում, ստիպված եք ընտրություն կատարել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր ցանկացած խոսք, որը կասեք ձեր սիրելիին, նրա վրա կախարդական ուժ կունենա: Ձեր խոսքերը նրան կստիպեն կամ այնպես անել, ինչպես դուք ճիշտ եք համարում, կամ էլ անել միանգամայն հակառակը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր միայն ձեր գոյության փաստից ձեր սիրելին անչափ երջանիկ կլինի, այդ իսկ պատճառով դուք պետք է այնպես անեք, որ նա հանկարծ չփոշմանի այդ մասին: Դա այդքան էլ դժվար չէ եւ նույնիսկ հաճելի է:

ԿՈՒՅՍԵՐ

Ձեր սիրելիի մոտ այժմ դժվար շրջան է: Փորձեք աջակցել նրան, ամուր ուս եղեք նրա համար, որին նա կարող է հենվել: Սերը միայն ռոմանտիկ հանդիպումները չեն լուսնի տակ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր չարժե սիրելիի առջեւ չափից դուրս շատ պահանջներ դնել: Դա ոչ մի լավ բանով չի ավարտվի, այլ միայն վեճի կհանգեցնի: Եթե ցանկանում եք ինչ-որ արդյունքի հասնել, ապա եղեք մեղմ, բայց համառ:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր մեծ է հավանականությունը աստղային հիվանդությամբ վարակվելու: Թե ումից, պարզ չէ, սակայն պարզ է, թե ինչպիսին կլինեն հետեւանքները, որոնք ի հայտ կգան միանգամից: Դուք կվիճեք բոլորի հետ, եթե հակաթույն չգտնեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելին չի ցանկանա ձեզ հետ երկար զրուցել միեւնույն թեմայի շուրջ, քանի որ նրա հոգին կձգտի բազմազանության: Աշխատեք ընդառաջ գնալ նրան: Դա ձեզ հաճելի պահեր կպարգեւի:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելին չի ցանկանա հրաժարվել իր ցանկություններից, եւ եթե օրը չհամապատասխանի դրան, ապա նրա տրամադրությունը կարող է կտրուկ վատանալ: Այնպես որ, աշխատեք կանխազգալ ու կանխագուշակել իրավիճակը:

ՋՐՀՈՍՆԵՐ

Կինոն արվեստի լավագույն ճյուղերից է: Առավել ինտելեկտուալ ժամանցը նույնպես խրախուսվում է, սակայն այսօր ձեր ճաշակով կլինեն մարտաֆիլմերը, որոնք կարող եք դիտել սիրելիի հետ միասին:

ՁԿՆԵՐ 

Այսօր ձեր սիրելին մեծ հաճույքով կաջակցի ձեզ եւ կօգնի իրականացնել ձեր ամենախենթ ծրագրերը, հատկապես, եթե դրանք նրան դուր գան:

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE