Արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հետ ընթրելն արժե 100 հազար դոլար

12:07   25 նոյեմբերի, 2014

Դեկտեմբերի սկզբին արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը պաշտոնական այցով կմեկնեն Նյու Յորք՝ մասնակցելու բարեգործական մի ընթրիքի, որի տոմսի արժեքը կազմում է 100 հազար դոլար։ Երեկոյից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Սուրբ Էնդրյուի համալսարանի ֆոնդին. ի դեպ, արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը հենց այս համալսարանի շրջանավարտներ են։

Նրանք, ովքեր կգնեն 100 հազար դոլար արժողությամբ այս տոմսերը, հնարավորություն կունենան ընթրել ու անձամբ շփվել արքայազն Ուլյամի եւ Քեյթ Միդլթոնի հետ։

Բացի այս բարեգործական ընթրիքից, Ուլյամը եւ Քեյթը ներկա կլինեն նաեւ «Թագավորական ֆոնդի ամերիկյան ընկերներ» կազմակերպության փակ միջոցառմանը, ինչպես նաեւ NBA բասկետբոլի խաղին։

 

Աղբյուրը՝ Elle



© NEWS.am STYLE