Քիմ Քարդաշյանը հայտնվել է բրիտանական Elle ամսագրի երեք շապիկներին

11:03   25 նոյեմբերի, 2014

Մինչ Քիմ Քարդաշյանը ԱՄԷ-ում գովազդում է իր նոր օծանելիքը, Մեծ Բրիտանիայում Elle ամսագիրն իր երեք թողարկումներում անդրադառնալու է հայտնի հայուհուն՝ ներկայացնելով նրա նոր ֆոտոշարքն ու ամսագրին տված հարցազրույցը։

Ким Кардашьян для Elle UK

Փաստորեն, իմ Քարդաշյանը հայտնվելու է պարբերականի հունվար ամսվա համարում եւ ներկայացնելու է Balmain, Burberry եւ Balenciaga հագուստները. ֆոտոշարքի հեղինակն է հայտնի ռեժիսոր Ժան-Բափթիսթ Մոնդինոն։

Ким Кардашьян для Elle UK

Այս նոր համարը նվիրված է ինքնագնահատականի ու ինքնավստահության բարձրացմանը։

«Քիմը կնոջ յուրահատուկ օրինակ է. կին, ով կարողանում է այնպես անել, որ բոլորը սիրեն իրեն ու իր մարմինը։ Քիմին հաջողվել է բիզնես-կայսրություն ստեղծել, որի հիմքում կնոջ կազմվածքի նորովի ընկալումն է».-ասել է Elle UK խմբագիր Լորեն Քենդին։

 

Աղբյուրը՝ Elle UK



© NEWS.am STYLE