Նորաբաց «Դիվա» ակումբում շուտով շքեղ շոուներ են բեմադրվելու

12:24   25 նոյեմբերի, 2014

Երեւանի նորաբաց «Դիվա» ակումբում առաջիկա օրերին շքեղ շոուներ են ներկայացվելու, որոնք բեմադրվել են պարուսույցների կողմից:

Այս մասին NEWS.am Style-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ակումբի տնօրեն Արման Միհրանյանը՝ նշելով, որ բեմադրություններում ներառված են լինելու նաեւ բուռլեսկի որոշ տարրեր: «Ակումբը բացվել է մի քանի օր առաջ, ու արդեն բնականոն գործում ենք, նաեւ աշխատում ենք պարային նոր համարների վրա:

Ընդհանրապես, ցանկություն կա մյուս ակումբներից տարբերվել շոուների յուրահատկությամբ ու բարձրակարգ սպասարկմամբ: Երեւանում գիշերային ակումբների քանակը բավականին մեծ է, սակայն առաջարկվող ծառայության բազմազանություն գրեթե չկա: Օրինակ, մենք փորձում ենք պարային համարներում ավելի շատ բեմականացում մտցնել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ շոուներ բեմադրվելու են տարբեր թեմաներով (ֆոտոռեպորտաժ): 

Ըստ նրա՝ հաճախորդների համար մշակվել են տարբեր առաջարկներ: «Լավագույն հաճախորդները ստանալու են արծաթե եւ ոսկե քարտեր, այսինքն՝ ակումբում որոշ ծառայություններից անվճար օգտվելու բոնուսներ»,- տեղեկացրեց ակումբի տնօրենը: Միհրանյանի խոսքով՝ ակումբի համար շատ հարմար վայր է ընտրվել։ Այն գտնվում է Ջրվեժում, այսինքն՝ քաղաքին շատ մոտ է, եւ, միեւնույն ժամանակ, ունի առավելություններ, օրինակ՝ մեքենայի կայանման համար անհրաժեշտ տարածք:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE