Բրեդ Փիթը կներկայացնի Ռիհանային վերջինիս Diamond Ball պարահանդեսի ժամանակ

15:03   25 նոյեմբերի, 2014

50-ամյա Բրեդ Փիթը կներկայացնի Ռիհանային վերջինիս Diamond Ball առաջին բարեգործական պարահանդեսի ժամանակ։

Ինչպես հայտնել է EOnline-ը՝ պարահանդեսից ստացված ողջ հասույթն ուղղվելու է երգչուհու The Clara Lionel Foundation հիմնադրամին, որը կոչվում է նրա տատիկի անունով, ով մահացել է 2012թ-ին։

Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Բեւերլի Հիլսի The Vineyard հյուրանոցում։

Փիթը ներկայացնելու է Ռիհանային նրա հանդիսավոր ելույթից առաջ։

«Բրեդ Փիթի տաղանդով հիանալուց զատ, ես գնահատում եմ նաեւ նրա բարեգործական գործունեությունը»,-ասել է Ռիհանան։

Իսկ ողջ երեկոն կվարի Ջիմի Քիմելը։

 



© NEWS.am STYLE