Բարաք Օբամա. «Ես սիրում եմ Մերիլ Սթրիփին»

14:31   25 նոյեմբերի, 2014

Հարգելի, պարոն Բարաք, իսկ ով չի սիրում Մերիլին Սթրիփին։ Չնայած այս մեծանուն դերասանուհին 65 տարեկան է, նա դեռ կարողանում է խենթացնել բոլորին, այդ թվում նաեւ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային։

Երեկ Սպիտակ տանը Բարաք Օբաման Ազատության նախագահական շքանշան է հանձնել Մերիլին Սթրիփին, տեղեկացրել է The Washington Post-ը։

Ճանաչված դերասանուհուն պարեւատրելուց հետո նախագահը չի կարողացել զսպել իրեն եւ մի քանի խոսք է ասել դերասանուհու մասին՝ սիրո խոստովանություն անելով նրան։

«Ես հրապարակայնորեն հայտարարում եմ, որ սիրում եմ Մերիլ Սթրիփին ու այդ մասին գիտի եւ նրա ամուսինը, եւ Միշելը»,- ասել է Օբաման։

Мерил Стрип

Բացի անվանի դերասանուհուց, այս  պարգեւին արժանացել են նաեւ հայտնի երգիչ Սթիվի Ուանդերը, գրող Իզաբել Ալյենդեն եւ եւս 15 ականավոր գործիչներ՝ գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառից։

Հիշեցնենք, որ Ազատության նախագահական շքանշանը ԱՄՆ-ի բարձրագույն քաղաքացիական պարգեւներից մեկն է: Նշենք, որ այս մեդալը շնորհվում է այն գործիչներին, ովքեր մեծ ներդրում ունեն ԱՄՆ-ի անվտանգության, ամբողջ աշխարհում խաղաղության համար պայքարի գործում, ինչպես նաեւ մշակույթի բնագավառում։

 



© NEWS.am STYLE