Ջասթին Բիբեր՝ ամենահարուստ աստղն ըստ Forbes-ի

16:07   25 նոյեմբերի, 2014

20-ամյա Ջասթին Բիբերը գլխավորել է մինչեւ 30 տարեկան ամենահարուստ աստղերի վարկանիշային աղյուսակը, որը կազմել է Forbes ամսագիրը։

Հայտնի երգիչը 2013թ-ի հունիսից մինչեւ 2014թ-ի հունիսն ընկած ժամանակահատվածում վաստակել է 80 միլիոն դոլար։

Կանադացի երգչին հաջորդել է բրիտանական One Direction խումբը՝ աշխատելով 75 միլիոն դոլար։

Երրորդ տեղում հայտնվել է 24-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթը։

Ամերիկուհու եկամուտները 2013թ-ի հունիսից մինչեւ 2014թ-ի հունիսն ընկած ժամանակահատվածում կազմել են 64 միլիոն դոլար։ Նրան հաջորդել է 29-ամյա Բրունո Մարսը՝ 60 միլիոն դոլարով։

Հինգերորդում այս անգամ հայտնվել է Ռիհանան՝ 48 միլիոն դոլար եկամուտով։

Վեցերորդ տեղը զբաղեցրել է Մայլի Սայրուսը, ով աշխատել է 36 միլիոն դոլար գումար։

Վարկանիշային աղյուսակում միակ հայտնի աստղը, ով կապ չունի երաժշտական ասպարեզի հետ, 24-ամյա դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն է։

Նա այս տարի վաստակել է 34 միլիոն դոլար։

Լոուրենսին հաջորդում է 28-ամյա Լեդի Գագան՝ 33 միլիոն դոլարով։

Վարկանիշային աղյուսակը եզրափակում են 25-ամյա DJ  Avicii-ն (28 միլիոն դոլար) եւ նրա 26-ամյա գործընկեր Skrillex-ը (18 միլիոն դոլար)։



© NEWS.am STYLE