Վիկտորիա Դայնեկոն հայհոյել է իր սմարթֆոնը գողացողին

17:06   25 նոյեմբերի, 2014

Չարագործները գողացել են Վիկտորիա Դայնեկոյի սմարթֆոնը, ինչից հետո երգչուհին իր Instagram –ում մի նոր լուսանկար է հրապարակել եւ պատմել այս միջադեպի մասին։

Լուսանկարում Դայնեկոն  հայհոյել է չարագործներին։

«Սա այն է, ինչ ես մտածում եմ այն մարդու մասին, ով գողացել է իմ հեռախոսը. շատ անհարմար պահի»,-ասել է երգչուհին։

Իսկ ավելի վաղ նա լուսանկար էր հրապարակել, որտեղ ցուցադրել էր իր բնական գեղեցկությունը։



© NEWS.am STYLE