Փերիս Հիլթոնը նոր ֆոտոշարք է նկարահանել վագրերի հետ

18:13   25 նոյեմբերի, 2014

Ռեալիթի շոուի աստղ Փերիս Հիլթոնն իր Instagram-ում նոր լուսանկարներ է տեղադրել վագրերի հետ։ Հիլթոնը գնացել է հատուկ մասնագիտացված Black Jaguar White Tiger Foundation կենտրոն, որը զբաղվում է կատուների փրկությամբ եւ պայքարում կենդանիների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի դեմ։

Այստեղ Փերիսը չի կարողացել անտարբեր անցնել փոքրիկ վագրերի կողքով եւ սկսել է կաթով կերակրել նրանց։

Վագրերից մեկը քնել է հենց Հիլթոնի գրկում, եւ դերսանուհին  առիթը բաց չի թողել ու լուսանկարվել է ձագուկի հետ։



© NEWS.am STYLE