Պամելա Անդերսոնը որոշել է քաղաքականությամբ զբաղվել

22:10   25 նոյեմբերի, 2014

Այն բանից հետո, երբ անցյալ ամիս սատկեց Պամելա Անդերսոնի շունը՝ Ջոն, ամերիկյան դերասանուհին եւ մոդելը որոշել է քաղաքականությամբ զբաղվել, հայտնել է RadarOnline-ը։

«Նա արդեն մի քանի տարի է պայքարում է կենդանիների իրավունքների պաշտպանության համար, բայց Ջոն Պամելայի «հոգեւոր լույսն էր», եւ նա որոշել է, որ իր կյանքի մյուս մասը պետք է նվիրի բարեգործությամբ եւ քաղաքականությամբ զբաղվելուն»,-պարբերականին ասել է աղբյուրը։

Ի դեպ, Անդերսոնը կրկին բաժանվել է իր ամուսնուց՝ Ռիք Սալոմոնից, ում հետ նա վիճել էր մի քանի ամիս առաջ։ Այժմ դերասանուհին պատրաստ է հասարակական ակտիվ գործունեություն ծավալել։



© NEWS.am STYLE