Կոնչիտա Վյուրսթը՝ «Եվրատեսիլ» մրցույթի նոր լոգոյի ոգեշնչման աղբյուր

19:18   25 նոյեմբերի, 2014

Ինչպես գիտեք «Եվրատեսիլ-2015» մյուս տարի կայանալու է Ավստրիայում, եւ Կոնչիտա Վյուրսթն իր ելույթով կատարելու է այս մրցույթի բացումը։  Ի դեպ, մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կանցկացվեն մայիսի 19 եւ 21-ին, իսկ եզրափակիչը՝ 23-ին։

Ինչպես «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում հայտնել է մրցույթի հասարակայնության հետ կապերի մասնագետ Յարմո Սիիմը՝ մրցույթի մյուս տարվա լոգոն ներկայանում է մեր երկրագունդը։ Լոգոյի վրա պատկերված է նաեւ Eurovision Song Contest գրառումը՝ Ավստրիայի դրոշով։

«Այս հիանալի լոգոն խորհրդանշում է ուժը, համընդհանուր արժեքներն ու անսահման հնարավորությունները»,-լոգոյի իմաստը բացատրել է մրցույթի կազմակերպիչներից մեկը՝ Ջոն Օլա Սանդը՝ Եվրոպական հեռարձակողների միությունից։

Ի դեպ, «Եվրատեսիլ» մրցույթի նոր լոգոյի ոգեշնչման աղբյուր է դարձել Կոնչիտա Վյուրսթը, ով վերջին շրջանում մեծ ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում, իսկ նոյեմբերի սկզբին երգել է անգամ ՄԱԿ-ի՝ Վիեննայի գրասենյակում։



© NEWS.am STYLE