Ջենիֆեր Էնիսթոնը «վերածվել է» Քիմ Քարդաշյանի

14:34   26 նոյեմբերի, 2014

45-ամյա դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը մասնակցել է «Էլեն-Շոու»-ի նոր թողարկմանը եւ իր ընկերուհու՝ Էլեն Դեջեներեսի հետ զրուցել տարբեր թեմաների մասին։ Սակայն երբ Ջենիֆերը սկսել է խոսել իր հարսանիքի մասին, նա անսպասելիորեն «վերածվել է» Քիմ Քարդաշյանի։

Հաղորդավարուհին նշել է, որ վաղուց է ճանաչում Էնիսթոնին, եւ շատ կցանկանար որոշ տեղեկություններ իմանալ նրա հարսանիքի մասին։

Եւ երբ Էլենն ու Ջենիֆերը զրուցել են, հանկարծ Էնիսթոնի կուրծքը սկսել է մեծանալ, որը, ինչպես հետո պարզվել է, տեղի է ունեցել հատուկ կրծկալի միջոցով։ Հանդիսատեսը սկսել է բուռն ծափահարել։

Քիմին նմանվելուց հետո, Ջենիֆերը սկսել է Last Word սեղանի խաղը խաղալ եւ իր հարսանիքի ասեկոսեների մասին մի պատմություն ներկայացել։

«Մեկ տարի առաջ մեր ընկերները՝ Այլա Ֆիշերն ու Սաշա Բարոն Քոենը, զվարճալի հարսանեկան զգեստներ հագած չորս անգամ հայտնվել են մեր կազմակերպած երեկոներին։ Անցյալ տարի հուլիսի 4-ին Սաշան հագել էր կանաչ-կապույտ կոստյում, իսկ Այլան՝ գեղեցիկ ու նրբաճաշակ մի զգեստ։ Նրանք ակնկալում էին, որ իրենք հրավիրված են մեր հարսանիքին, բայց մենք պարզապես Անկախության տոնն էինք նշում եւ հոթ-դոգ ուտում։ Մենք նրանց ասացինք, որ պետք չէ անհանգստանալ, երբ ժամանակը գա, մենք ձեզ կտեղեկացնենք մեր հարսանիքի մասին»։



© NEWS.am STYLE