Անջելինա Ջոլին՝ իր եւ Բրեդ Փիթի ամուսնության մասին

13:11   26 նոյեմբերի, 2014

Հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին շարունակում է ամբողջ աշխարհին ներկայացնել իր նոր «Unbroken» ֆիլմը։ Եվ ինչպես պահանջում են շոու-բիզնեսի կանոնները՝  նա  պետք է մասնակցի բազմաթիվ ֆոտոշարքերի նկարահանումներին, հայտնվի ամսագրերի շապիկներին եւ հարցազրույց տա դրանց թղթակիցներին։

Անջելինան արդեն հասցրել է նկարահանվել Variety եւ DuJour-ի ամսագրերի, ինչպես նաեւ Entertainment Weekly-ի համար։

Այնուհետեւ նա հարցազրույց է տվել Ամերիկյան Today շոուի հաղորդավար Թոմ Բրոքոուին եւ պատմել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել իր եւ Բրեդ Փիթի հարաբերություններում ամուսնությունից հետո։

«Որոշ բաներ փոխվել են։10 տարի համատեղ ապրելուց հետո, կրկին համոզվեցինք, որ մեզ իրար հետ շատ ավելի անվտանգ ու հարմարավետ ենք զգում։ Մեզ հաջողվել է հարսանիք անել մեր երեխաների ներկայությամբ, եւ մենք բոլորս համաձայնել ենք միասին անցկացնել մեր ամբողջ կյանքը։ Ոչ թե նրա համար, որ ստիպված ենք դա անել, ոչ թե ինչ-որ բան պակասում է, այլ մենք վստահ ենք մեր կայացրած որոշման մեջ, եւ դա մի անմոռանալի օր է բոլորիս համար»։

Ջոլին նաեւ պատմել է, որ դերասանի ու ռեժիսորի աշխատանքից զատ, նա փորձում է նաեւ կատարյալ կին լինել Բրեդի համար։

«Լինում են դեպքեր, որ ուզում եմ իդեալական կին դառնալ ամուսնուս համար եւ ցանկանում եմ պատրաստել սովորել։ Ճիշտ է, հետո Բրեդն ասում է. «Թանկագինս, դու գիտես, թե ինչն է քեզ մոտ լավ ստացվում»։ Նա շատ լավ գիտի, թե ես որքան հոգատար կին ու լավ մայր եմ մեր երեխաների համար»։

 

Աղբյուրը՝ Us Weekly



© NEWS.am STYLE