Էքստրասենսը կանխագուշակել է «A’Studio» խմբի մեներգչուհի Կետի Տոպուրիայի ապագան

13:37   26 նոյեմբերի, 2014

Էքստրասենս Մոհսեն Նորուզին կանխագուշակել է «A’Studio» խմբի մեներգչուհի Կետի Տոպուրիայի ապագան, ով ի դեպ, վերջերս հագուստի նոր հավաքածու է թողարկել։

«Քեթին շատ ճիշտ որոշում է կայացրել՝ ընդլայնելով իր հետաքրքրությունների շրջանակը։ Բացի դիզայներական աշխատանքից, նա նաեւ դերասանական տաղանդ ունի եւ տեսնում եմ, որ շուտով նկարահանվելու է մի նոր ֆիլմում։ Բայց Կետին չպետք է թողնի երգչուհու իր կարիերան։ Իսկ անձնական կյանքում մոտ ապագայում մեծ փոփոխություններ չկան. Քեթիի եւ Լեւ Գեյհմանի ամուսնությանը ոչ մի սպառնալիք չկա։ Ի դեպ, արդեն կարելի է մտածել երեխա ունենալու մասին։ Տեսնում եմ, որ Քեթին հաջողակ բիզնես եւ երեք երեխա կունենա»,-հայտարարել է Մոհսեն Նորուզին։

 

Աղբյուրը՝ Starhit



© NEWS.am STYLE