Աննա Մելիքյանի ֆիլմը կբացի Բեռլինում անցկացվող ռուսական կինոյի շաբաթը

12:32   26 նոյեմբերի, 2014

Մեկ շաբաթ առաջ տեղեկացրել էինք, որ  Մոսկվայում ռեժիսոր Աննա Մելիքյանը ներկայացրել է իր «Աստղ» ֆիլմը, որը բացելու է Բեռլինում անցկացվող ռուսական կինոյի շաբաթը, հայտնել է РИА «Новости»-ին։

Աղբյուրը  տեղեկացրել է, որ Բեռլինում մեկնարկելու է ռուսական կինոյի տասներորդ հոբելյանական շաբաթը, եւ այս տարի կազմակերպիչները ներկայացնելու են իրենց հատուկ պատրաստած ծրագիրը՝ նոր դիզայն, կենդանի երաժշտություն, որը ապահովելու են հոլանդացի DJ-ները։

«Իհարկե, երեկոյի ամենավառ ու կարեւոր պահը Աննա Մելիքյանի «Աստղ» ֆիլմի ցուցադրությունն է, որն այս տարվա ամենաօրիգինալ ֆիլմերից մեկն Է։ Ֆիլմում  կանացի ձայները նոր ուժով են հնչում, իսկ տխուր ու ծանր թեմաներին անդրադարձել են հումորով եւ թեթեւությամբ»,-ասել են մամլո-ծառայությունից։

Գլխավոր նկարը՝ դերասանուհի Տինա Դալակիշվիլի եւ Աննա Մելիքյան 



© NEWS.am STYLE