Ահա, թե ինչ է սպասվում Տիգրան Համասյանի երկրպագուներին

13:45   26 նոյեմբերի, 2014

Հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանը նոր ձայնասկավառակ է պատրաստում։ «Mockroot» կոչվող սկավառակը կթողարկվի 2015 թվականի հունվարի 26-ին։ Մինչ այդ, աշխարհահռչակ դաշնակահարը փոքրիկ հոլովակի տեսքով մի հատված է ներկայացրել իր նոր սկավառակից՝ գրելով.

«Ահա փոքրիկ թիզերն այն ամենի, ինչը սպասվում է շատ  շուտով»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Տիգրան Համասյանը համերգ ունեցավ Երեւանում։ Դաշնակահարը Երեւանում գտնվելու ընթացքում նաեւ նշանվեց իր սիրելիի հետ։




© NEWS.am STYLE