«Քաղաքում»-ի Մելոն ամուսնացել է (ֆոտո)

12:11   26 նոյեմբերի, 2014

Դերասան Գեւորգ Մանուկյանը, ով «Քաղաքում» հեռուստասերիալում մարմնավորում է Մելոյին, նոյեմբերի 24-ին ամուսնացել է։

Դերասանի ընտրյալը Աննա Իգիթյանն է։ Նրանց պսակադրությունը տեղի է ունեցել Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ հարսանյաց խնջույքը շարունակվել Երեւանի ռեստորաններից մեկում։


Գեւորգի եւ Աննայի հարսանիքին ներկա է եղել նաեւ «Քաղաքում»-ի անձնակազմը։


Ազաբի պաշտոնում հանդես է եկել նույն հեռուստասերիալում Վարուժի դերակատար Գոռ Հարությունյանը: 

NEWS.am STYLE-ը շնորհավորում է զույգին՝ նրանց մաղթելով անսահման սեր եւ երջանկություն։

Լուսանկարները՝ «ԲԵՄԵԼ»-ի



© NEWS.am STYLE