43-ամյա Լերա Կուդրյավցեւան՝ առանց դիմահարդարման

17:42   26 նոյեմբերի, 2014

Ռուս հայտնի հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան առանց դիմահարդարման մի նոր լուսանկար է տեղադրել Instagram-ում։

Այպես Լերա Կուդրյավցեւան որոշել է պատասխանել իր երկրպագուներից մեկի քննադատությանը, ըստ որի՝ Կուդրյավցեւան առանց դիմահարդարման սարսափելի տեսք ունի։

«Միգուցե դժվար աշխատանքային շաբաթն է, միգուցե պարզապես հոգնել եմ, բայց շատ եմ ցանկանում պատասխանել օգտատերերից մեկին, ով հետաքրքրվել է, թե ինչ տեսք ունեմ առանց դիմահարդարման (այսինքն՝ թե ինչպիսի սարսափելի տեսք ունեմ ես)։ Ինձ միշտ զարմացնում են այն աղջիկներ, ովքեր առանց մտածելու սկսում են քեզ գեղեցիկ կամ տգեղ համարել։ Կա հայրիկ ու մայրիկ ու նրանց պտուղը։ Իհարկե, ես շատ կցանկանայի Ջոլի կամ 20 տարեկան աղջիկ լինել, բայց ավաղ...ինչ մեծացել, մեծացել եմ։ Բարի գիշեր։ Ինձ համար բոլոր մարդիկ շատ լավ են ու հիանալի»։



© NEWS.am STYLE