Եվա Մենդեսի առաջին հարցազրույցը դստեր լույս աշխարհ գալուց հետո

17:12   26 նոյեմբերի, 2014

Այս տարվա սեպտեմբեր ամսին լույս աշխարհ եկավ Եվա Մենդեսի եւ Ռայան Գոսլինգի դուստրը՝ Էսմերալդա Ամադան։

Մինչեւ վերջերս Եվան կտրուկ մերժում էր հարցազրույց տալու բոլոր առաջարկները, բայց Violet Grey պորտալին հաջողվել է զրուցել նրա հետ եւ լուսանկարել նրան։

Ֆոտոշարքի նկարահանումները տեղի են ունեցել հոլիվուդյան TCL Chinese Theater-ում, որտեղ 80-ականներին աշխատել է հայտնի աստղի մայրիկը։

Մենդեսը նաեւ հարցազրույց է տվել եւ պատմել, թե ինչու է դստերը Էսմերալդա Ամանդա անվանել։

«Ես եւ Ռայանը շատ ենք սիրում Էսմերալդա անունը՝ Վ. Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» գրքից, իսկ երկրորդ անունը՝ Ամանդան, իմ մայրիկի պատվին եք դրել, որն իսպաներենից թարգմանաբար նշանակում է «սիրելի»։

Նաեւ նա պատմել է, թե ինչպես է խնամում իր մաշկը։

«Ես օգտագործում եմ այն, ինչ կարելի է խոհանոցում գտնել։ Օրինակ, կոկոսի յուղը ես օգտագործում եմ որպես խոնավեցնող  քսուք՝ խառնելով այն յոգուրտի եւ աղի հետ ու սկրաբ պատրաստում։ Իսկ երբ պետք է ներկայանամ հանրության առաջ ու շատ հոգնած տեսք ունեմ, ապա դեմքիս սառույց եմ քսում»։



© NEWS.am STYLE