«Մինչ Նոր տարի կամ հենց Ամանորին փոքրիկս կծնվի». Լուսինե Թովմասյան

15:47   26 նոյեմբերի, 2014

Գեղեցկուհի Իրինա Թովմասյանի դստեր` Մեգիի տարեդարձին NEWS.am STYLEանդրադարձել էր։ Խնջույքին ներկա էր նաեւ Մեգիի մորաքույր Լուսինե Թովմասյանը։ Վերջինիս հետ զրույցում իմացանք, որ մեկ ամիս հետո նա լույս աշխարհ կբերի իր առաջնեկին։

«Շատ անհամբեր եմ դարձել։ Շատ եմ ուզում տեսնել, թե մեզ ով է միանալու։ Աղջիկ եմ ունենալու, բայց դեռ որեւէ անուն չենք որոշել։ Ես եւ ամուսինս մի քանի տարբերակներ ունենք, բայց դեռ չենք կողմնորոշվում»,- ասաց Լուսինեն՝ հավելելով. «Երբ իմացա, որ երեխայի եմ սպասում, չեմ կարող բացատրել, թե ինչ զգացողություն էր ինձ պարուրել։ Սկզբում հավատս չէր գալիս, իսկ երբ ամուսնուս ասացի....Նրա դեմքի արտահայտությունն եմ լավ հիշում. ինչպիսի՜ պայծառությամբ եւ ուրախությամբ ընդունեց։ Մեզ ասել են, որ մինչ Նոր տարի կամ հենց Ամանորին փոքրիկս կծնվի (ժպտում է-խմբ.)»։



© NEWS.am STYLE