Ռուս հայտնի պրոդյուսերին Դուբայում ձերբակալել են արաբական ձի գողանալու համար

18:16   27 նոյեմբերի, 2014

Ռուսական «На-На» խմբի պրոդյուսեր Բարի Ալիբասովը Instagram-ում պատմել է ԱՄԷ-ում կատարած իր արկածների համար։ Նա բողոքել է, որ ոստիկանները ձերբակալել են նրան արաբական ձի գողանալու համար, ինչից հետո պրոդյուսերին տարել են անապատ՝ բախտի քմահաճույքին թողնելով նրան։


Պրոդյուսերը նաեւ պատմել է, որ Դուբայում շրջելիս սկզբում աղավնիներն են ծրտել Ալիբասովի վրա, իսկ հետո նրա կոշիկի ներբանն է պոկվել։

«Վերջին 50 տարվա ընթացքում այդքան չէի քայլել. անգամ իտալական գովելի կոշիկները չդիմացան»,-գրել է հայտնի պրոդյուսերը։

 

Աղբյուրը՝ Dni



© NEWS.am STYLE