Իրինա Ալեգրովան հսկայական գումարներ է կորցնում

11:02   27 նոյեմբերի, 2014

Ռուսական շոու-բիզնեսի աստղերը հավանաբար շատ շուտով կզգան, թե ինչ է նշանակում տնտեսական ճգնաժամ, քանի որ նրանք ստիպված են չեղյալ հայտարարել իրենց համերգները կամ ելույթ ունենալ կիսով չափ լի դահլիճի առաջ, քանի որ մարդիկ հրաժարվում են գնել նրանց համերգների տոսմերը։

Ռուս աստղերի շրջանում մեծ իրարանցում է սկսվել, քանի որ նրանք վախենում են, որ դեկտեմբեր ամսին (որի ընթացքում նրանք միշտ մեծ գումարներ են վաստակել), հնարավոր է մնան առանց առաջարկների, հրավերների եւ իհարկե, առանց գումարի։

Պահանջարկը երեսուն տոկոսով նվազել է։

Այսպիսի դժվարությունների առաջ են կանգնել անգամ Նյուշան, Ժասմինը, Ֆիլիպ Կիրկորովը եւ ուրիշներ։

Այս ճգնաժամից «ետ չի մնացել» նաեւ 62-ամյա Իրինա Ալեգրովան, ով Իգոր Կրուտոյի երեկույթին ներկայացել էր առանց ներքնազգեստի։ Երգչուհին, ով արդեն երկու տարի է հրաժեշտի շրջագայություններ է սկսել, անցյալ շաբաթ ստիպված է եղել չեղյալ հայտարարել իր երեք համերգները Չեբոկսարում, Սարանսկում եւ Յոշկար-Օլայում։

 

Աղբյուրը՝ Sobesednik



© NEWS.am STYLE