«Սինեմա Սթար» կինոթատրոնի 1-ամյակն ու «Պինգվինները» մուլտֆիլմի պրեմիերան (ֆոտո)

12:22   27 նոյեմբերի, 2014

«Սինեմա Սթար» կինոթատրոնը տոնում է իր առաջին տարեդարձը: Կինոթատրոնն իր 1-ամյակին ցուցադրեց «Պինգվինները» մուլտֆիլմը:

«Ռուսաստանյան «Սինեմա Սթար» առաջատար ցանցի 21-րդ կինոթատրոնն առաջինն է եւ ամենամեծ մուլտիպլեքսը Հայաստանում, որն ընդգրկված է «Տաշիր» ընկերությունների խմբում եւ որը 2013 թ. նոյեմբերին Երեւանում մեծ հանդիսավորությամբ բացեց իր դռները: Շուրջ մեկ տարվա աշխատանքի ընթացքում «Սինեմա Սթար» կինոթատրոն այցելել է ավելի քան 210,000 հաճախորդ, ցուցադրվել են 240 ֆիլմեր եւ գրանցվել ավելի քան 14,500 կինոսեանսներ: Նման ռեկորդային տվյալներ երկար տարիներ չեն գրանցվել Հայաստանում: «Սինեմա Սթարը» արժանիորեն դարձել է Երեւանի բնակիչների ամենասիրելի վայրերից մեկը: Կինոն դեռեւս ցանկացած տարիքի մարդկանց՝ թե՛ երիտասարդության, թե՛ փոքրիկների եւ թե՛ մեծահասակների ժամանցի ամենասիրված ձեւերից մեկն է»,- ասաց «Սինեմա Սթար Հայաստան» կինոթատրոնի տնօրեն Հրաչյան Արշակյանը:

Նշենք, որ «Տաշիր» ընկերության ծրագրերում է Երեւանում «Սինեմա Սթար» ցանցի երկրորդ կինոթատրոնի եւ Play Lab մանկական զվարճանքի կենտրոնի բացումը հաջորդ տարվա IV եռամսյակում:



© NEWS.am STYLE