Ամերիկյան հայտնի հաղորդավարը նմանակել է Վալերի Լեոնտեւին

11:37   27 նոյեմբերի, 2014

Ամերիկյան հայտնի հաղորդավարը Ջիմի Ֆելոնն իր The Tonight Show Starring Jimmy Fallon շոուի ժամանակ նմանակել է ճանաչված երգիչ Վալերի Լեոնտեւին։

Հաղորդման Screengrabs շարքի ժամանակ Ֆելոնը ցույց է տվել հեռուստադիտողների ուղարկած սքրինշոթերը։

Լուսանկարներից մեկում Վալերի Լեոնտեւն է, ով Վլադիմիր Պուտինի կողմից պարգեւատրվում է հատուկ շքանշանով։

Ֆելոնը ծիծաղել է այդ միզանսցենի վրա, ինչից հետո դրել կեղծամն ու փորձել նմանակել Լեւոնտեւի դեմքի արտահայտությունը (դիտել 4.42 րոպեից)։



© NEWS.am STYLE