Կիեւում փորձել են խափանել Անի Լորակի համերգը

13:03   27 նոյեմբերի, 2014

Կիեւում մոտ հարյուր ակտիվիստ փորձել են խափանել հայտնի երգչուհի Անի Լորակի համերգը։

Ինչպես հայտնել է Ivona-ն՝ համերգասրահի շենքի մոտ հավաքվել են մոտ 100 ակտիվիստ, ում բողոքի ակցիայի արդյունքում տուժել են երեք ոստիկան։

Ակտիվիստներից ոչ մեկ չի տուժել, իսկ ոստիկանների համար շտապօգնություն են կանչել։ Բժիշկները տեղում առաջին օգնություն են ցուցաբերել արցունքաբեր գազից վնասվածք ստացած ոստիկաններին։

 

 

Աղբյուրը՝ Ivona,



© NEWS.am STYLE