Քեյթ Բլանշեթ. «Դեղին մամուլը նման է պոռնո ֆիլմեր դիտելուն»

14:46   27 նոյեմբերի, 2014

Հայտնի դերասանուհի Քեյթ Բլանշեթը դարձել է Porter Magazine ամսագրի նոր համարի դեմքը։

45-ամյա դերասանուհին ամսագրի համար լուսանկարվելուց զատ, նաեւ հարցազրույց է տվել պարբերականին եւ խոսել Սիդնեյ տեղափոխվելու ու դեղին մամուլի մասին։

«Մենք սովորական ընտանիք ենք՝ ամուսինս (ով դերասանական արվեստի հետ ոչ մի կապ չունի), ես եւ մեր երեք երեխաները։ Մեզ խանգարում է բոլորի ավելորդ ուշադրությունը, հետեւաբար որոշեցինք ապրել Ավստրալիայում. այստեղ մենք ոչ մեկին չենք հետաքրքրում»։

Դեղին մամուլի մասին.

«Ինձ զարմացնում է այն, թե ինչպես են աշխատում այժմյան ԶԼՄները։ Նրանք մեզ շատ տեղեկություններ են հաղորդում՝ հաշվի չառնելով, թե արդյոք մենք ցանկանում ենք իմանալ դա, թե ոչ։ Նախկինում մենք գնում էին գեղեցկության սրահ եւ սկսում ամսագրեր կարդալ, իսկ այժմ տեղեկատվությունն ամենուր հասանելի է։ Սա նման է շատ պոռնո ֆիլմեր դիտելուն»։

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE