Շերի կատարմամբ կենդանի երաժշտության ներքո պոռնոաստղը կրծքով կոտրում էր ձմերուկները

20:10   15 դեկտեմբերի, 2012

Հայտնի ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) եւ բեմի մեկ այլ աստղ Լանա Դել Ռեյը երգել են ռուսաստանյան «Անժի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, գործարար Սուլեյման Քերիմովի ամանորյա կորպորատիվ երեկույթի ժամանակ: Երեկույթը տեղի է ունեցել Մոսկվայում, «Եվրոպեյսկի» առեւտրային համալիրում:

Ինչպես հաղորդում է newsru.com-ը, բացի Շերից հյուրերին զբաղեցրել է նաեւ ամերիկյան պոռնոաստղ Չելսի Չարմսը, ով 24-կիլոգրամանոց սիլիկոնե կուրծք ունի: Չարմսի գլխավոր համարը եղել է այն, որ նա իր կրծքով սկսել է կոտրել ձմերուկներն ու գարեջրի շշերը:

66-ամյա Շերը Մոսկվա է ժամանել իր ելույթից 3 օր առաջ եւ հասցրել է Մեծ թատրոնում դիտել «Սառցե լիճը»: Իր Twitter-ում երգչուհին գրել է. «Որքան հրաշալի էր: Պրիմա բալետի պարուհին շքեղ ու հիասքանչ էր: Նա պարզապես կուրացած էր»:

Շերը հյուրերին 10 հիթերից բաղկացած շլացուցիչ շոու է ներկայացրել, նույնքան անգամ էլ փոխել է հագուստը:



© NEWS.am STYLE