Այսօր Բրյուս Լիի ծննդյան օրն է. հայտնի դերասանի լավագույն ֆիլմերը

15:16   27 նոյեմբերի, 2014

1940թ-ին նոյեմբեր 27-ին Սան Ֆրանցիսկոյում, ըստ չինական օրացույցի՝ վիշապի տարում եւ վիշապի ժամին ծնվել է մարտարվեստների մեծ վարպետ, համաշխարհային ճանաչում ունեցող դերասան Բրյուս Լին (համաձայն չինական ավանդույթների՝ մանուկ հասակում նրան անվանում էին Լի Սյաոլուն, իսկ հասուն տարիքում՝Լի Չժենֆեն)։ Չինական մարտարվեստների ռեֆորմատոր, հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր, մարտական տեսարանների բեմադրող եւ իհարկե, փիլիսոփա Բրյուս Լին իր փառահեղ կարիերան սկսել է, որքան էլ որ զարմանալի է հնչում, որպես պարող։

1954թ-ին Բրյուս Լին սկսում է չա-չա-չա պարել սովորել, իսկ 4 տարի անց հաղթում է Հոնգ Կոնգում անցկացվող չա-չա-չա պարի մրցույթը։ Այնուհետեւ նկարահանվում է «Որբը» ֆիլմում՝ մարմանվորելով գլխավոր հերոսին։

Մեծն վարպետի մասին շատ բան կարելի է ասել, բայց առաջարկում ենք հիշել նրա մասնակցությամբ նկարահանված լավագույն ֆիլմերը։

«Վիշապի ուղին»

«Մեծ Բոսը»

«Վիշապի կղզին»



© NEWS.am STYLE